Բաժիններ՝

Թրամփը Զելենսկիին զգուշացրել է օգտակար հանածոների շուրջ գործարքից հրաժարվելու դեպքում հետևանքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե Կիևը հրաժարվի օգտակար հանածոների արդյունահանման շուրջ համաձայնագրից, ապա լուրջ խնդիրների կբախվի։

Այս մասին Թրամփն ասել է մարտի 30-ին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

«Եթե նա այդպես վարվի, ապա խնդիրներ կլինեն, մեծ, շատ մեծ խնդիրներ»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ հայտարարելով, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «փորձում է հրաժարվել հազվագյուտ հողերի մետաղների շուրջ գործարքից»։

Թրամփի խոսքով՝ Զելենսկին նաև ցանկանում է, որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ-ի կազմ, «բայց նա երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և նա դա հասկանում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս