Բաժիններ՝

Ձեր նպաստը բերեք հայրենիքի ու հայ ժողովրդի զավակների առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը. Վեհափառը՝ Հայաստանի և սփյուռքի եկեղեցականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին։

Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակից Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականների հետ։

Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, գոհունակությամբ անդրադարձավ վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը: Այս առնչությամբ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց հոգևորականների հովվական ու աստվածաբանական գիտելիքների հարստացումը` ժամանակակից մարտահրավերների պայմաններում գիտական նոր ձեռքբերումներով իրենց հոգևոր առաքելությունը արդյունավոր կերպով իրականցնելու համար։

Հայոց Հովվապետը քահանա հայրերին պատգամեց նաև Սուրբ Էջմիածնի խորհրդով զորացած՝ անձնդիր ու եկեղեցանվեր ծառայությամբ իրենց նպաստը բերել հայրենիքի ու հայ ժողովրդի զավակների առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը։

Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանեց նաև քահանաների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31