Բաժիններ՝

Եվրոպական մի շարք երկրներ Բրյուսելին կոչ են արել արագացնել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցելու գործընթացը

Եվրոպական միությունն անհապաղ պետք է մշակի Ուկրաինային ԵՄ-ի կազմ ընդունելու հստակ ճանապարհային քարտեզ: Այս մասին հայտնում է Politico-ն՝ այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կառավարությունները։ 

«Մենք, հաստատելով Ուկրաինայի լիակատար հանձնառությունը ԵՄ-ին անդամակցության հեռանկարին, կոչ ենք անում արագացնել նրա ընդունման գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ եկել է այդ ուղղությամբ հավակնոտ ու արդյունավետ որոշումներ ընդունելու ժամանակը։

Հայտարարության հեղինակները նշել են, որ Ուկրաինան զգալի առաջընթաց է արձանագրել բարեփոխումների անցկացման հարցում և այժմ եկել է ժամանակը, որպեսզի մոբիլիզացվեն ջանքերը՝ օգնելու Ուկրաինային ԵՄ-ին անդամակցությանը հասնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31