Մարտի 9-ին, ժամը 12:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերմանիայում մարտի 9-ին փակվել է Համբուրգի օդանավակայանը՝ առանց նախազգուշացման սկսված գործադուլի պատճառով:
ՌԴ զինված ուժերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ազատագրել են Կոնստանտինոպոլ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ինչ էլ ասեն այս իշխանությունները, միևնույն է, փաստ է՝ տնտեսական և էներգետիկ առումով Հայաստանը զրո է։ Փոխարենը՝ այս իշխանությունն անում է Ադրբեջանի քիմքին հաճո բաներ՝ Արցախի հանձնում, եվրոպական դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետքաշում, Խաղաղության խաչմերուկ ասվածը, Հայաստանի ատոմակայանի փակման պլանավորում, նոր մոդուլային ատոմակայանների կառուցման մասին խոստումներ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց «Մոնցային»:
Գերմանիայում քննարկում են, թե, արդյո՞ք, ռազմական ավիացիայի ոլորտում Վաշինգտոնի հետ համագործակցությունը վտանգ չի պարունակում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի և հետախուզական տվյալների տրամադրման անսպասելի դադարեցումը, գրում է Deutsche Welle-ն։
Մեկնաբանելով Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, Ղալիբաֆն ասել է, որ այս առումով պետք է նշել, որ ԱՄՆ նախագահի պահվածքն այլ երկրների հետ հարաբերություններում ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ հայտարարությունները պարզապես բանակցությունների ձգտելու կեղծ ցուցադրություն է։
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136,5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գառնիկ Գ․-ի վարած «Lexus» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 54-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Նախորդ կիրակի «Դասեր» հաղորդաշարում բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն էին։
Աշխարհի 39-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթներն Ինդիան Ուելսում (ԱՄՆ) ընթացող WTA-1000 մրցաշարում։
Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը: Այս մասին ասվում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ:
Պետք է ուշադիր լինեն փոքր երեխա ունեցողները։ Շատ մեծ խնդիր ենք ունենում հղիության պատրաստվող կանանց դեպքում։ Պետք է շատ զգույշ լինել։ Գանգատները, փռշտոցները տարբեր խնդիրներ, այդ թվում՝ վիժում կարող են առաջացնել։ Դրա համար ալերգիկ հակումներ ունեցողները ճիշտ կլինի որոշակի ստուգումներ անցնեն, նոր գնան կենդանի պահելու քայլի։
Նույնը եղավ 20-րդ դարի վերջին՝ Սումգայիթ, Բաքու, Մարաղա և միայն համախմբված ուժի ցուցադրությամբ հնարավոր եղավ կասեցնել ցեղասպանության շարունակությունը:
Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ օգտագործելով ռուսաստանյան սառեցված ակտիվներից կուտակված տոկոսները: Այս մասին «La Tribune»-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն։
Մարտի 8-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Նա Պուտինին համարում է իր ընկերը, և երբեք չի հավանել Զելենսկուն…»,-նշել է Բոլթոնը։
Կայացել է աշխարհի 23-րդ ռակետ Կարեն Խաչանովի (մրցաշարի 22-րդ) և Չեխիայից 57-րդ ռակետ Յակուբ Մենշիկի միջև հանդիպումն Ինդիան Ուելսում (ԱՄՆ, Կալիֆորնիա)։
Մեծ Պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից և խորհրդանշում է նախամարդու դրախտից արտաքսվելը։
Այս հոդվածը հերթական արձագանքն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրեր առաջ արված հայտարարությանը, որ Նախիջևանն իբր ադրբեջանական պատմական տարածք է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ապացուցի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը, որպեսզի այդ հարցում առաջընթացը լինի, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը, առաջարկել է պատժամիջոցներ կիրառել «ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների» նկատմամբ։
«Բաբոն Տերա» կանանց նախաձեռնությունը բաց նամակ է ուղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Իլզե Բրանդս Քեհրիսին, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտա Թեմիդոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Նամակում ասվում է․
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ներխուժումները, ռմբակոծությունները, պատերազմներն այն գործիքներից են, որոնք տարբեր պետություններ կիրառում են խնդիրներ լուծելու համար։ Սակայն ամեն երկիր չէ, որ ցեղասպանությունն օգտագործում է որպես պետական քաղաքականության գործիք։
Փոքր ու միջին բիզնեսի շրջանառության հարկի կրկնապատկման շուրջ բարձրացված աղմուկը անհանգստացրել է կառավարությանը։ Բայց ոչ այն պատճառով, որ դրանով փոքր ու միջին բիզնեսը հայտնվում է հարկային ծանր բեռի տակ ու կանգնում է գործունեությունը շարունակել-չշարունակելու խնդիրների առաջ, այլ այն պատճառով, որ սպասվող ընտրություններից առաջ դա լավ բան չի խոստանում իշխանություններին։ Այդ պատճառով էլ որոշել են 6 ամիս, այսպես կոչված, անցումային շրջան սահմանել։ Պատրաստվում են վերադարձնել առք ու վաճառքով զբաղվողների շրջհարկի 5 տոկոսը գերազանցող գումարները։
Անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։
«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես վարում եմ «գառլախների» էլեկտրոնային ցուցակ։ Այդ ցուցակում մարդիկ են ում ես մեկուսացրել եմ իմ փոքրիկ սոցիումից, հրաժարվում եմ ձեռքով դիպչել նրանց, հայտնվել նրանց հետ միաժամանակ նույն եթերային տաղավարում, մասնակցել ֆորումների որոնցում նրանք կան, թույլ չեմ տալիս ինձ հետ մտերմություն պահել բոլոր նրանց ովքեր մտերիմ են նաև որևէ «գառլախի» հետ, արգելում եմ ինձ հարցեր տալ «գառլախների» մասին, արգելում եմ իմ ներկայությամբ որպես լուրջ տեքստ քննարկել «գառլախների» որևէ խոսք։
Մոբայլ հավելվածների զարգացմանը զուգահեռ՝ Յունիբանկը շարունակաբար արդիականացնում է իր մասնաճյուղային ցանցը՝ բանկային ծառայությունների հասանելիությունը մեծացնելու և հաճախորդներին իրենց համար նախընտրելի տարբերակով սպասարկում առաջարկելու համար:
Նրա խոսքով՝ վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված իրավախախտումների հիմքով հարուցվել է 1645 վարչական վարույթ, որը 2023 թվականի համեմատ աճել է 21,7 տոկոսով։
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ, AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։