
Թուրքիան հիմա ծրագրում է հաջորդ ներխուժումը. աղուհացով դիմավորումը փրկություն չէ, ու սա պետք է իմանա յուրաքանչյուր հայ. Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սիրիայում աղետ է և այդ աղետի անունն է թուրքական քաղաքականություն, որ կոչվում է «Բարեշ»:
Այս տարիների ընթացքում մտքիցս դուրս չեն գալի Ասադ-Էրդողան «մեղրամիսի» կադրերը: Ի՜նչ սիրով էին իրար հետ, ի՜նչ եղբայրություն էր, ի՜նչ երջանիկ էր Ասասդը: Դեռ այն ժամանակ, ոչ միայն իմ, այլև շատերի համար պարզ էր, որ թուրքի հետ սիրախաղը վատ ավարտ է ունենալու: Անկեղծ, եթե Ասադի հայրը ողջ լիներ, որդու ականջը կքաշեր ու մի հատ էլ հայրական ապտակ կտար, բայց թուրքերը լավ գիտեն գնահատել ժամանակը՝ Հաֆեզ ալ-Ասադը չկար իսկ որդին մանկամիտի մեկն էր՝ ճիշտ չգնահատեց հոր վաստակը: Փորձեց իր խաղը խաղալ, իր զրոյական կետից: Հիմա Սիրիայում ողբերգություն է, համատարած ոչնչացնում են ալեւիներին: Իսկ ովքե՞ր են ալավիները:
Վարկած կա , որ ալավիները կիլիկյան հայերի ժառանգներն են , որոնք բնակվել են Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան ափերին՝ 1080-1400թ: Ի սկզբանե եղել են քրիստոնյաներ: 1970-ականներին ընդունելով շիաականություն մինչ օրս որոշ չափով պահպանել են իրենց կրոնը` քրիստոնեությունը, որը դարերի ընթացքում մշտապես գտնվել է իսլամի ազդեցության տակ: Ալավիները լինելով շիաներ աստվածացնում են Հիսուսին, ընդունում են քրիստոնյա առաքյալներին, իրենց երեխաներին անվանակոչում են նրանց պատվին եւ նշում են քրիստոնեական որոշ տոներ: Թուրքիայի տարածքում շատ կան ալավիներ, ովքեր գիտեն, որ իրենք ծագումով հայեր են և այդ մասին զրույցներում խոստովանում են: Հետաքրքիր է, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո ֆրանսիական մանդատի տակ գործում էր ալավիական պետությունը։ Սակայն ֆրանսիական իշխանությունների որոշման համաձայն, 1936թ այն միացվեց Սիրիային:
Հիմա, այն ինչ կատարվում է Սիրիայում, մեզ հետ տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին:
Նույնը եղավ 20-րդ դարի վերջին՝ Սումգայիթ, Բաքու, Մարաղա և միայն համախմբված ուժի ցուցադրությամբ հնարավոր եղավ կասեցնել ցեղասպանության շարունակությունը:
2018 թ իշխանազավթումից հետո, Հայաստանում , այսինքն պատմական Հայաստանից մնացած մի պատառիկում, ենթադրաբար Թուրքիայի կողմից իշխանության բերվեցին Ասադի պես մտածող քաղաքական գործիչներ, ովքեր կամովին, կեղծ խաղաղության քողի տակ, սիրահոժար կործանեցին Արցախը: Հերթը պատմական Հայաստանից մնացած վերջին պատառինն է, որ փշի պես մնացեռլ է թուրքերի կոկորդում: Թուրքիան՝ Հայաստանը թրքացնելու և հայկական հարցը վերջնականապես թաղելու համար երբեք այսքան նպաստավոր պայմաններ չի ունեցել: Բայց դա մեկ օրում չի եղել, հատուկ ծառայությունների տարիների տքնաջան աշխատանք էր, որ պսակվեց հաջողությամբ:
Երբ մենք էշի ականջում քնած էինք, նարնք նպատակաուղղված աշխատում էին: Նաև ժամանակաշրջանը նպաստեց թուրքերի իղձերի իրականացմանը: Մենք գինարբուքի մեջ էինք և՝ ենք: Նրանք, վստահաբար հիմա ծրագրում են հաջորդ ներխուժումը , թուրքական գենետիկայի բոլոր հատկություններով: Աղ ու հացով դիմավորումը փրկություն չէ, թքած ունեն: Եւ սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի: Վեջնական կործանումից՝ հինգ պակաս ենք:
Մի բան էլ, երբ աշխատում էինք «#Կեղծ_խաղաղության_գինը» ֆիլմի սցենարի վրա, մի պարբերություն կար, որ խորհրդակցեցինք թուրքագետների հետ և լսելով նրանց, հանեցինք սցենարից: Պարբերության իմաստը հետևյալն էր՝ « թուրքերենում «խաղաղություն» բառ գոյություն ունի: Այն կոչվում է «բարեշ», այսինքն՝ բարիշել: Ոչ թե խաղաղություն կնքել, այլ բարիշել: Եւ իրոք կարելի է ձեւական բարիշել, իսկ հետո նորից թշնամանալ: Բառի բուն թարգմանության մասին չէ խոսքը այլ լեզվամտածողության:
Հիմա, մենք ուզում ենք խաղաղության պայմանագիր կնքել, թուրքերը ուզում են բարիշել, ճիշտ այնպես. ինչպես եղավ Սիրիայում: Սթափվել է պետք, էլ տեղ չի մնացել իսկ 2026թ գուցե և չհասնենք:
Հ.Գ. Մի քիչ երկար ստացվեց, դեսից դենից բայց դե մարդու սիրտ ա պայթում: Խելքի գալ է պետ»։