Բաժիններ՝

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն 2024թ. ավելի քան 2500 իրավախախտում է արձանագրել

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  կողմից օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական և օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում անցած տարի արձանագրվել է ընդհանուր 2536 իրավախախտում, որը 2023 թվականի համեմատությամբ նվազել է 0,3 տոկոսով։

Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։

Նրա խոսքով՝ վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված իրավախախտումների հիմքով հարուցվել է 1645 վարչական վարույթ, որը 2023 թվականի համեմատ աճել է 21,7 տոկոսով։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 2024-ին վարչական տույժի են ենթարկվել 992 անձ, որոնց նկատմամբ կիրառվել է 1346 վարչական տույժ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճել է 20,6 տոկոսով։

Դրանց արդյունքում նշանակված վարչական տուգանքի չափը կազմել է 205 միլիոն 590 հազար ՀՀ դրամ՝ 2023 թվականի համեմատ աճելով  51,4 տոկոսով, իսկ 2022 թվականի համեմատ՝ 107,3 տոկոսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31