
Իրանը կարող է չեզոքացնել պատժամիջոցները հարևանների հետ սերտ համագործակցության միջոցով․ Մասուդ Փեզեշկիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանն ազգային միասնությունը, հարևանների հետ ավելի սերտ համագործակցությունը և միջազգային համաձայնագրերի օգտագործումը անվանել է տարրեր, որոնք կօգնեն Իրանին հաղթահարել տնտեսական մարտահրավերները և չեզոքացնել պատժամիջոցները, հաղորդում է Tasnim-ը:
«Տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցությունը, առևտուրն ու համագործակցությունը, եթե արդյունավետ իրականացվեն տարածաշրջանային այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), BRICS խումբը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ԱՄՆ պատժամիջոցներն անարդյունավետ կդարձնեն, և մենք ուժով, արժանապատվորեն և պատվով կդիմակայենք այդ մարտահրավերներին»,- ասել է Փեզեշկիանը շաբաթ օրը Թեհրանում լրատվական գործակալություն այցի ընթացքում:
Իրանի նախագահը կոչ է արել օրենսդիրներին և քաղաքացիներին աջակցել իր վարչակազմին՝ լուծելու տնտեսական խնդիրները և էներգետիկ անհավասարակշռությունը:
«Եթե համախմբվենք, ապա կարող ենք ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ մեր երկրի արտադրողների, արդյունաբերողների, մենեջերների և տաղանդավոր մարդկանց հետ խնդիրները լուծելու համար»,- հավելել է նա։