Էդվարդ Ասրյանը այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի հետ։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազային, ինչպես նաև հանդիպել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31