Բաժիններ՝

Իսրայելը հավանություն է տվել Գազայում ժամանակավոր հրադադարը ևս վեց շաբաթով երկարաձգելուն

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայում հրադադարի ժամանակավոր երկարաձգմանը առաջիկա վեց շաբաթվա ընթացքում, որն ընդգրկում է մահմեդական Ռամադանն ու հրեական Պեսախը, հայտնում է BBC News-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակն այս հայտարարությունն արել է շաբաթ կեսգիշերին՝ ավելի վաղ համաձայնեցված հրադադարի առաջին փուլի ավարտից անմիջապես հետո:

Նաթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հրադադարի առաջարկով, Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից դեռևս պահվող պատանդների կեսը, ինչպես ողջ մնացածներն, այնպես էլ մահացածները, կարձակվեն առաջին օրը։ Մնացած պատանդները կազատվեն «եթե ձեռք բերվի մշտական ​​հրադադարի մասին համաձայնությունը»։ ՀԱՄԱՍ-ը հրապարակայնորեն չի մեկնաբանել Իսրայելի վերջին քայլը:

Իսրայելի կառավարությունը պաշտպանել է հրադադարի երկարաձգումը Նաթանյահուի հրավիրած չորս ժամ տևած հանդիպումից հետո։

Վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն առայժմ հրաժարվում է պաշտպանել Ուիտկոֆի ծրագիրը` հավելելով, որ Իսրայելն անհապաղ բանակցություններ կսկսի, եթե խմբավորումը փոխի իր դիրքորոշումը:

ԱՄՆ բանագնացի ծրագիրը նախատեսում է, որ Իսրայելը կարող է 42 օրից վերսկսել մարտական գործողությունները, եթե համարի, որ բանակցությունների երկրորդ փուլը ձախողվել է։ ՀԱՄԱՍ-ն ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ չի համաձայնի առաջին փուլի երկարաձգմանը առանց ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի ​​միջնորդների երաշխիքների, որ երկրորդ փուլն, ի վերջո, տեղի կունենա:

BBC-ի թղթակից Փոլ Ադամսը Երուսաղեմից հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը, կարծես, վճռական է իշխող ուժ մնալու Գազայում, նույնիսկ եթե ցանկանա ամենօրյա կառավարումը հանձնել պաղեստինյան այլ սուբյեկտների, այդ թվում՝ Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի Պաղեստինի ինքնավարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս