
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է հայ գործընկերներին Դիվանագետի օրվա առթիվ

Շնորհավորում ենք մեր հայ գործընկերներին մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին ուղերձ է հրապարակվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական էջում։
«Շնորհավորում ենք հայ գործընկերներին մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Բարձր ենք գնահատում կառուցողական փոխգործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի հետ։ Հանրապետության դիվանագիտական ծառայություն իրականացնող աշխատակիցներին և վետերաններին սրտանց մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն եղբայրական Հայաստանի»,- նշված է հաղորդագրության մեջ։