Բաժիններ՝

«Ինտեր»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Նապոլի»-ի հետ խաղում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին մրցաշարային աղյուսակի առաջատարները` «Ինտեր»-ը և «Նապոլի»-ն:

Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն առաջինն իր հնարավորությունն օգտագործեց «Ինտեր»-ը: Տուգանային հեռահար հարվածով հանդիպման հաշիվը բացեց Ֆեդերիկո Դիմարկոն:

Բաց թողած գնդակից հետո «Նապոլի»-ն շարունակաբար գրոհում էր: Երկրորդ կեսում հիմնականում գրոհում էր «Նապոլի»-ն: «Ինտեր»-ը հստակ էր գործում պաշտպանությունում մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ: 86-րդ րոպեին «Ինտեր»-ի դարպասը գրավեց Բիլինգը:

«Նապոլի»-«Ինտեր»`1:1։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 80-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը և ունի 58 միավոր: «Նապոլի»-ն երկրորդն է` 57 միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս