Պահանջելու եմ, որ դատախազը նույնությամբ, ինչպես Էդգար Ղազարյանի դեպքում է, հանրային քրեական հետապնդում հարուցի Փաշինյանի նկատմամբ․ Արսեն Բաբայան

Պահանջելու եմ, որ դատախազը նույնությամբ, ինչպես Էդգար Ղազարյանի դեպքում է, հանրային քրեական հետապնդում հարուցի Փաշինյանի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը․

«Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցած դատախազին հասցեագրված միջնորդություն–հաղորդում գրել։

Միջնորդությամբ պահանջելու եմ, որպեսզի հարգելի դատախազը նույնությամբ, ինչպես Էդգար Ղազարյանի դեպքում է, հանրային քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, օրինակ՝ այս հայտարարության համար․ «Մենք ներկայացնում ենք ժողովրդին և ունենք նրա կողմից պատվիրակված լիազորություն, իսկ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը և պետք է հեռանա»:

Հիշեցնեմ, որ Էդգար Ղազարյանը ենթարկվում է քրեա–քաղաքական հետապնդման ՍԴ դատարանի և որոշ դատավորների հասցեին արատավորող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։

Տեսանյութեր

Լրահոս