
Երևանում անցկացվել է «Դեպի Հայաստան» խորագրով ցուցահանդես

«Դեպի Հայաստան» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով «Փյունիկ» զարգացման կենտրոնի հետ, փետրվարի 21-ին կազմակերպել է «Դեպի Հայաստան» խորագրով ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որտեղ ներկայացվել են տաղանդավոր արվեստագետների ստեղծագործությունները՝ նվիրված Հայաստանին։
Ցուցահանդեսին մասնակցել են նաև սփյուռքում բնակվող հայրենակիցները։ Նաիրա Գյուրջյանը հատուկ ժամանել է Փարիզից ՝ ներկայացնելու իր կտավները, որոնք ոգեշնչված են բանաստեղծ Մարիաննա Շահպարոնյանի հայրենասիրական բանաստեղծություններից։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր գրականության և կերպարվեստի համադրման գործում՝ ստեղծելով նոր երկխոսություն արվեստի տարբեր ձևերի միջև։
Ցուցահանդեսին ներկա են գտնվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, Իսպանիայի Թագավորության փոխդեսպան Քրիստինա Կոնեսա Սանչեսը, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպը։