
Գրոսին հայտարարել է Հյուսիսային Կորեայում ԱԷՄԳ-ի «որոշ ներկայության» անհրաժեշտության մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անհրաժեշտ է համարում, որ կազմակերպությունը փորձի հասնել իր փորձագետների ներկայության Հյուսիսային Կորեայում։
Այս դիրքորոշումը նա հայտնել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ, որ մենք պետք է փորձենք հասնել ԱԷՄԳ-ի որոշ ներգրավվածության, որոշ ներկայության վերականգնման այդ երկրում», – Գրոսիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի կարծիքով՝ այդ փոխգործակցությունը կարող է վերաբերել «միջուկային անվտանգությանը»։
Դրա հետ մեկտեղ Գրոսին խոստովանել է, որ «դա ավելի հեշտ է ասել, քան անել»:
«Վերջին անգամ մենք այնտեղ տեսչական ստուգում ենք անցկացրել 2009 թվականին՝ շատ վաղուց», – հավելել է նա։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ այդ հարցում աջակցություն կարող են ցույց տալ Ճապոնիան և Չինաստանը, ինչպես նաև այլ երկրներ, հատկապես նրանք, որոնք «պաշտպանում են միջուկային զենքի չտարածման ռեժիմը»: