
Արագածոտնի տներից մեկի լոգարանում 22-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել

Փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի:
Տեղում պարզվել է, որ մահացածն Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմնիեն Ո-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել են հարազատները՝ մահացած վիճակում:
Հիվանդանոցից դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները, որտեղ արդեն տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոտիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: