Բաժիններ՝

Մեկ օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 41, թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության՝ 15, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 11, ֆիզիկական ներգործության և սառը զենքի հայտնաբերման՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու` 5, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, թրաֆիքինգի, կողոպուտի, բնակարանային գողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, թմրամիջոցի մաքսանենգության, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու կամ իրացնելու, ապացույցներ, բացատրություններ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված առարկաներ կեղծելու կամ ոչնչացնելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության, ավազակության, շորթման և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 11 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար․ 11 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս