
Մեկնարկում են ՉԼ փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները:
«Միլան»-ը սեփական հարկի տակ կընդունի «Ֆեյենորդ»-ին (ժամը` 21:45-ին): Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Ֆեյենորդ»-ը:
Երևանի ժամանակով կեսգիշերին «Ատալանտա»-ն կմրցի «Բրյուգե»-ի (առաջին խաղում հաղթել է «Բրյուգե»-ն), «Բավարիա»-ն` «Սելթիկ»-ի (առաջին խաղում հաղթել է «Բավարիա»-ն), «Բենֆիկա»-ն` «Մոնակո»-ի հետ (առաջին խաղում հաղթել է «Բենֆիկա»-ն):Չեմպիոնների լիգայի մյուս հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին: