Բաժիններ՝

Կյանքից հեռացել է «Նուտելլա»-ի ստեղծող Ֆրանչեսկո Ռիվելլան

Կյանքից հեռացել է 97–ամյա իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան, որը զգալի ներդրում է ունեցել «Նուտելլա» շոկոլադե մածուկի ստեղծման ու հանրահայտ դառնալու գործում։ Այս մասին հայտնում է իտալական Messaggero թերթը։

Քիմիայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց անմիջապես հետո Ռիվելլան աշխատանքի է անցել շոկոլադ և այլ հրուշակեղեն արտադրող Ֆեռերո ընտանիքի մոտ։ Կարճ ժամանակ անց Ռիվելլան դարձել է Թուրինի գործարանը հրուշակեղենի հսկայի վերածած Միկելե Ֆեռերոյի մտերիմը, որի մոտ աշխատել է մինչև թոշակի անցնելը` 1993 թվականը։

Թերթի տեղեկացմամբ՝ Ռիվելլան շատ է ճանապարհորդել նոր հումք փնտրելու նպատակով, որպեսզի կարողանա նոր ապրանքներ թողարկել։ Նա վերլուծել էր արտադրանքը, դրանց որակը և օգնել ստեղծել նորարարական ապրանքներ: Նրա հորինած հայտնի ընկույզով և շոկոլադով «Նուտելլա»-ի մածուկը 2024 թվականին դարձել է 59 տարեկան:Քիմիկոսը մասնակցել է նաև այլ ապրանքների ստեղծմանը։

Ֆեռերոյում նրա աշխատելու տարիների ընթացքում արտադրվել են «Մոն Չերրի» կոնֆետները (1956), «Տիկ Տակ» անանուխի կոնֆետները (1969), «Քինդեր շոկոլադը» (1968), «Քինդեր սյուրպրիզ» շոկոլադե ձվերը (1974) և «Ֆեռերո Ռոշեր» կոնֆետները (1982):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս