Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս

Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը:

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը:

Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի մարտի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի՝ 4 հա մակերեսով հողամասի օտարման աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճռով՝ Դատախազության հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել Օրգով համայնքի կողմից 2005 թվականի ապրիլի 25-ին կազմակերպված 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը:

Տեսանյութեր

Լրահոս