
Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել ՀՀ-ի և Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում

Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել Հայաստանի և Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով ՆԳՆ-ին։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 մեքենա և տարբեր երկրների արժույթ։
Խաբեբաների խումբը Ղազախստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներին առաջարկում էր գումար ներդնել իբր խոշոր ներդրումային ընկերություններում։
Քննությունը շարունակվում է։