Փոփոխության հեղինակը մեզ համար կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներով հայտնի ֆիննախարարն է. Փաստաբանները` հոխորտացող Փաշինյանի ու հարկային բեռի մասին

Հայաստանի փաստաբանները բողոքում են իշխանությունների հարկային քաղաքականությունից։ Ըստ նրանց՝ 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը խնդրահարույց է՝ ինչպես փաստաբանների, այնպես էլ՝ փաստաբանական օգնության անհրաժեշտություն ունեցող անձանց համար։

«Միջազգային փորձը տարաբնույթ է, մի բան միանշանակ է՝ անվճար իրավաբանական ծառայությունը հարկելը խիստ խնդրահարույց է,- հրավիրված ասուլիսում այս առնչությամբ միջազգային փորձի մասին 168am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց Հայաստանի Փաստաբանների պալատի միության նախագահ Սիմոն Բաբայանը՝ հավելելով,- Նախագծում որևէ միջազգային փորձի շեշտադրում առկա չէ։ Ոչ զարգացած երկրների հետ չեմ ցանկանում համեմատել, բայց, օրինակ, ԱՊՀ տարածքում մի շարք երկրներում հարկային քաղաքականությունը փաստաբանների նկատմամբ շատ ավելի մեղմ է՝ համեմատ ՀՀ-ի»։

Որպես կոնկրետ օրինակ՝ Սիմոն Բաբայանը հիշեց Բելառուսում առկա հարկային քաղաքականությունը։ Փաստաբանական պալատի նախկին նախագահ, ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ նկատեց՝ ԱՊՀ երկրների համեմատ ՀՀ-ում փաստաբանությունը բավականին առաջադեմ էր, որովհետև Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական ակադեմիայի մոդելները լավ աշխատում էին։

«Եվ հարկային քաղաքականությունն էլ, երբ 5 տոկոս էինք վճարում, որոշակի անկախություն էր տալիս փաստաբանին։ Այսինքն՝ հարկայինը չէր կարող 5 րոպեն մեկ մտնել, ասել՝ ինչո՞ւ գլխարկ չես դրել։

Կարդացեք նաև

Գիտեք, որ քաղաքական որոշ զգայուն գործերով, եթե փաստաբանը որոշակի ակտիվություն է ցուցաբերում, իրեն շատ հեշտ կկարողանային ճնշել, եթե փաստաբանը խառը հարկային թղթաբանության հետ գործ ունի։

Եվ սա այս առումով անկախության լավ երաշխիք էր մեզ համար, ու մենք միշտ առաջադեմ էինք, այժմ մեր կառավարությունը որոշեց՝ պետք է այդ հարցում հետ ընկենենք։ Դրա դեմ պայքարում ենք,- մանրամասնեց նա, ապա անդրադառնալով հարցին, թե՝ ի՞նչ եք ակնկալում պայքարից, եթե հարկային այս քաղաքականությունն առաջ է տարվում Նիկոլ Փաշինյանի դեմքով, հավելեց,- 2019 թ․-ից մենք նույն ապրումներն ունեցանք։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խրոխտ ձայնով ասեց՝ գնալու ենք առաջ, ու փաստաբաններին փորձեց նույնացնել ստվերում գործող կոռուպցիոներների հետ, բայց ինչ-որ ժամանակ հետո հետ քաշվեցին այս մտքից։ Հիմա, ցավոք, այս նույն միտքը առաջ է մղվել։
Ընդ որում, հեղինակն էլ, մեր տեղեկությամբ, Ֆինանսների նախարարն է, որի հետ կապված մենք նաև իր անձի նկատմամբ փորձեցինք ուշադրություն հրավիրել հասարակության մոտ՝ ցույց տալու համար, որ այս մարդը, գոնե մեզ համար, կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս