«Բայց հիմա պետք է տխրեցնեմ իրենց, եթե այն ժամանակ մռայլություն էի զգում, ու այդպես էլ եղավ, հիմա լուսավորություն եմ տեսնում, իսկ լուսավորը կսկսվի այն ժամանակ, երբ իրենք հեռացվեն։ Իսկ իրենք անպայման հեռացվելու են, ու մենք արտաքին աշխարհում կգտնենք մեր դաշնակիցներին, բայց դրանք չեն լինելու ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը, ինչպես սրանք են անում»,- ընդգծեց Դավիթ Ամալյանը։
Դավիթ Ամալյանն Ալեն Սիմոնյանի և առհասարակ իշխանության որևէ ներկայացուցչի նմանօրինակ հայտարարություններից չի զարմանում. ըստ նրա՝ նրանք անում ու ասում են այն, ինչի համար եկել են իշխանության։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Ամալյանը խոսելով 44-օրյա պատերազմում կրած պարտության մասին, նշեց, որ կռվող տղաներն իսկապես հերոսներ են եղել, սակայն նրանք չեն ունեցել առաջնորդ։ Իսկ պատերազմից հետո, իրական առաջնորդներին համախմբելու ու երկիրը ոտքի հանելու փոխարեն, պարզապես չեզոքացնում են, ինչպես, օրինակ, վերջին շրջանում կալանավորեցին 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։