«Մեր ամենամղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ հայ մարդը փորձի ասել՝ Ցեղասպանությունը չենք ժխտում, չենք ուրանում, կասկածի տակ չենք դնում, բայց․․․ Եվ այդ բայցից հետո էջերով ինչ-որ բաներ փորձեն շարել։ Սա, մեղմ ասած՝ անընդունելի է, ամենաեղկելի, ամենազզվելի արարքներից է, որ հնարավոր է պատկերացնել»,- Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
«Եթե ոչ մեկին չի խոչընդոտում, ինչի՞ սահմանափակենք։ Կարիքը լինի՝ կսահմանափակենք, բայց այս պահին բան չկա»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողի հարցին ի պատասխան՝ թե սահմանափակվա՞ծ է հրապարակ ելումուտը, ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ այս տարի առավել ևս «Ջահերով երթն» ավելի կարևոր է դառնում, քանի որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ որևէ միջոցառում չի կազմակերպվել։
ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ այս տարի ջահակիրները կրելու են «Նեմեսիսի» խորհրդանիշ Սողոմոն Թեհլերյանի պատկերով շապիկներ, որով թշնամական պետություններին ցույց կտան, որ կգա մի սերունդ, որը վրեժխնդիր կլինի նրանց արածների համար:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը երգիչ-երգահաններ Լիլիթ Բլեյանն ու Դավիթ Ամալյանն են։
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջ են տանում այն թեզերը, որոնք առաջ է տանում Թուրքիան:
Մեր բոլոր աղետներն անմիջականորեն կապված են իշխանությունը զավթած այս մարդկանց հետ։
Երեկվանից համացանցի հայկական տիրույթը ողողված է մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, այլասերվածության ու հասարակության նկատմամբ տարրական հարգանքի բացակայության նոր բարձունքի նվաճման կադրերով:
Հայաստանի մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր պանթեոն՝ 7.1 կիլոմետր է, նույն հրապարակից մինչև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ ընկած տարածությունը՝ 317 կիլոմետր։