
Ես չեմ ուզում դա անել, նա առանց այդ էլ շատ խնդիրներ ունի իր «սարսափելի» կնոջ հետ․ Թրամփը բացառել է արքայազն Հարիի արտաքսումն ԱՄՆ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը, չնայած մինչ այդ չէր բացառել դրա հավանականությունը, հայտնում է New York Post-ը։
«Ես չեմ ուզում դա անել, նա առանց այդ էլ շատ խնդիրներ ունի իր «սարսափելի» կնոջ հետ»,- նշել է նա։
Հունվարին Heritage Foundation վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ մեծ հավանականություն կա, որ արքայազն Հարին կարտաքսվի Միացյալ Նահանգներից, երբ Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս հայտարարության համար հիմք է հանդիսանում Heritage Foundation-ի կողմից 2023 թվականի մայիսին ներկայացված հայցը՝ արքայազն Հարիի ներգաղթի փաստաթղթերը հրապարակելու պահանջով։ Կենտրոնը կասկածի տակ է դնում բրիտանացի միապետի որդու՝ ԱՄՆ-ում գտնվելու օրինականությունը՝ հաշվի առնելով Հարիի կողմից թմրանյութ օգտագործելու փաստը:
Արքայազն Հարրին The U.S. Sun -ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ թմրանյութ է օգտագործել։