Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան
Սահմանազատման իմաստն այն է, որ միջազգայնորեն ճանաչված, դե յուրե սահմանները հողի վրա արտահայտվեն: Այս մասին Հանրայինին տված հարցազրույցի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին։ Մենք ունենք միջազգայնորեն ճանաչված սահման, որը պետք է գետնի վրա արտահայտվի։ Եվ սա բխում է ՀՀ շահերից։
Եթե այդպիսի իրավիճակներ ծագեն, դա հնարավոր է անել միայն հանրաքվեի միջոցով։ Եթե սահմանազատման հանձնաժողովները կգան եզրակացության, որ այս տարածքը դե յուրե մի երիկրի տարածքում է, բայց սահամանազատման հանձնաժողովները եկել են ըմբռնման, որ այս տարածքը կարելի ա փոխանակել էս տարածքի հետ։ Հանձնաժողովները կարո՞ղ են դա անել։ Ոչ, չեն կարող դա անել։ Կարո՞ղ են առաջարկել։ Տեսականորեն՝ այո։ Հիմա միանգամից ասեմ, որ էդպիսի թեմա չկա, չի քննարկվել ոչ մի անգամ։ Բայց եթե այդպիսի վիճակ կծագի ու եթե կառավարությունը ընդունելի համարի, պիտի գա ժողովրդի մոտ ու ասի՝ ժողովուրդ այսպիսի տարբերակ կա, գնա՞նք այս տարբերակով, թե՞ չգնանք։ Ժողովուրդը կորոշի», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։