Բաժիններ՝

Դատավորն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը սահմանափակող հրամանը

ԱՄՆ դաշնային դատավորը հունվարի 23-ին արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից նախագահի կատարողական հրամանի կատարումը, որը սահմանափակում է ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը. դատավորն այդ հրամանն անվանել է «բացահայտ հակասահմանադրական»:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սիեթլում գործող ԱՄՆ շրջանային դատավոր Ջոն Քոինուրը դեմոկրատների գլխավորած չորս նահանգների՝ Վաշինգտոնի, Արիզոնայի, Իլինոյսի և Օրեգոնի հորդորով ժամանակավոր խափանման միջոց է սահմանել՝ թույլ չտալով նախագահի վարչակազմին կատարել հրամանը:

Թրամփը հրամանը ստորագրել էր հունվարի 20-ին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին օրը։

«Ակնհայտորեն, մենք կբողոքարկենք», – դատավորի որոշմանն արձագանքելով՝ ասել է Թրամփը։

Ըստ Թրամփի հրամանի՝ ԱՄՆ-ում ծնված երեխան չի ստանա քաղաքացիություն, եթե նրա ո՛չ մայրը, ո՛չ հայրը ԱՄՆ քաղաքացի կամ օրինական ռեզիդենտ չեն։

Ավելի վաղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից ղեկավարվող նահանգները և քաղաքացիական իրավունքներով զբաղվող կազմակերպությունները մի շարք հայցեր են ներկայացրել՝ վիճարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը հետ կանչելու որոշումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031