Բաժիններ՝

Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանությանն առնչվող փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել նախկին նախագահ Ջոն Քենեդու, նրա կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Քենեդու և քարոզիչ Մարթին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ։ Հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Հրամանում ասվում է, որ Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարթին Լյութեր Քինգի սպանությունների մասին տեղեկատվության շարունակական կոծկումը չի բխում հանրային շահերից։ Դոնալդ Թրամփը հրահանգել է նաև, որ հրամանը ստորագրելու համար օգտագործված գրիչը տրվի Ռոբերտ Քենեդու որդուն՝ առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերին։

15 օրվա ընթացքում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը գլխավոր դատախազի և նախագահի օգնականի հետ միասին պետք է ներկայացնի Ջոն Քենեդու սպանության փաստաթղթերի ամբողջական հրապարակման ծրագիր, իսկ 45 օր հետո՝ Ռոբերտ Քենեդու և Մարթին Լյութեր Քինգի սպանությունների նյութերը։

Նախագահ Ջոն Քենեդիին սպանել է Լի Հարվի Օսվալդը Դալլասում 1963 թվականին։ Ռոբերտ Քենեդիին սպանել է պաղեստինցի ահաբեկիչը 1968-ին հրապարակային քարոզարշավի ժամանակ: Մարթին Լյութեր Քինգին գնդակահարել է Ջեյմս Էրլ Ռեյը 1968 թվականին Մեմֆիսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031