
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանձնարարել է վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը

Համաշխարհային հանրությունը պետք է մտածի Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասի չեղարկման մասին, որպեսզի այդ երկրի նոր իշխանություններին դրդի կառավարման ժողովրդավարական համակարգ կառուցել:
Այս մասին Դավոսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Կարծում եմ, որ կարելի կլիներ բարի կամքի ինչ-որ ժեստ անել պատժամիջոցների ոլորտում, որպեսզի Սիրիան ճիշտ ուղղությամբ շարժվելու խթան ունենա», – նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Գուտերեշի կարծիքով՝ Սիրիայի նոր ղեկավարությունը հնարավորություն ունի ստեղծելու կառավարման այնպիսի համակարգ, որը հաշվի կառնի երկրի բոլոր բնակիչների, այդ թվում՝ ալավիների և քրդերի շահերը։ Նա կարծում է, որ եթե դրան չհաջողվի հասնել, ապա դե ֆակտո միասնական Սիրիա չի լինի։