
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«2025 թ. հունվարի 18-ին ժ. 10:00 – 14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացի փողոց (Գետառի նորակառույց ճանապարհ) և հունվարի 18-ին ժ. 14:00 – 18:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Հերացի փողոցից թունելով դեպի Խանջյան փողոց երթևեկելի ճանապարհահատվածներում «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են հին ԼԵԴ տեսակի լուսատուները նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով փոխարինման աշխատանքներ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: