
Հրդեհ՝ Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում

Հունվարի 14-ին, ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ 16։06-ին: Ավտոտնակում այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ս.) շարժիչը և դիմային հատվածը։