![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ` Վանաձորում. այրվել է 15 հա խոտածածկույթ
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/471371892_575901908739249_6778143462693046908_n.jpg)
Հունվարի 3-ին, ժամը 13։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Կոնգո» կոչվող գերեզմանատան տարածքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։31-ին: Գերեզմանատան մոտակա սարալանջին այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: