Ռուս երգչուհի Ալսուն առաջին անգամ խոսել է գործարար Յան Աբրամովից 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվելու մասին:
Հեյնսվորթը խորհուրդ է տվել քաղց զգալով չգնալ քնելու, քանի որ այս վիճակում օրգանիզմի համար ավելի դժվար է քնելը։
Մարդիկ Կիրանցում հողին են հավասարեցնում իրենց տները` թշնամուն չթողնելու համար
Հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր, որով, ի թիվս այլ զինատեսակների, Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել «CAESAR» ժամանակակից ինքնագնաց հաուբից համակարգեր։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությանը պետքարտուղարը նաև կարևորել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունն ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակների շուրջ՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել COP29-ի հաջողությանը:
Կոլումբիայի թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումը տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է, որ վերջին 4.5 տարում Կոլումբիայի նավահանգիստներում և օդանավակայաններում առգրավվել է 6 տոննա կոկաին, որը պետք է ուղարկվեր Թուրքիա։
. Ղ.-ն մեկ այլ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի օժանդակությամբ համայնքապետին ներկայացրել է վերը նշված հողամասերը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր:
Քրեական հետախույզներն ու վետերանները հետախուզվողի են հայտնաբերել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Հյուսիսայի Կորեա զենքի մատակարարումը: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում:
Բագրատ սրբազանին հաջողվեց իշխանական բուրգում առաջացնել ճաքեր. եթե շփվեք ոստիկաների հետ հատկապես այն ժամերին, երբ իրենք իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարում, կտեսնեք, որ ոստիկանների մեջ կան շատ մարդիկ, որոնք հասկանում են, թեինչիմեջ են հայտնվել. ոստիկանները մինչև այս շարժումն ու այս շարժման մեկնարկից մեկուկես ամիս անց տարբեր ոստիկանններ են։
Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը բերման է ենթարկել տեղի մի բնակչի, ով 13–րդ հարկում բաց պատուհանից ոտքերը բռնած կախել է իր 2–ամյա դստերը:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանն էլ համոզված ասաց, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար չկա որևէ նպաստավոր պայման, ավելին՝ Ադրբեջանը երբեք այդ թուղթը չի ստորագրելու։
Փաստացի Նիկոլ Փաշինյանը հրահանգել է նոր Սահմանադրություն գրել ու նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնելու համար տվել է 2 տարի ժամանակ, ինչից ևս կես տարի անց այն արդեն պետք է հաստատված լինի:
Northrop Grumman-ի կենտրոնակայանը գտնվում է Վիրջինիայի նահանգում:
Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ […]
88 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Դոնալդ Սազերլենդը: Այս մասին հայտնում է Deadline-ը:
Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Տիգրան Բալայանը։
ՌԴ ԱԳ նախարարությունը սկսում է զգուշացնել Հայաստանին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հովանու ներքո անցնելու հետևանքների մասին։ Комсомольская правда-ի հետ զրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։
Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն, որը բազմիցս պատմել է հայկական արմատներ ունենալու և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած նախնիների մասին, այցելել է Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ինստագրամյան էջից:
Պուտինը կարծում է, որ Արևմուտքը Զելենսկիին կփոխի 2025 թվականի առաջին կեսին։
ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:
Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։ Համապատասխան որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է 2000 թվականի դեկտեմբերի 4-ին, նպատակն աշխարհում փախստականների մասին իրազեկվածությունը բարձրացնելն էր։
Մարկ Ռյուտեն կզբաղեցնի ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը, երբ դաշինքի բոլոր 32 անդամների համաձայնել են, որ Նիդեռլանդների հեռացող վարչապետը կփոխարինի Յենս Ստոլտենբերգին, գրում է Politico-ն։
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանականներին տեղեկացրել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի մտադրության մասին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ հայտնել է «Парламентская газета»-ն։
Վրաստանի եկամուտների ծառայությունից հայտնել են, որ Սադախլոյի անցակետով Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի պահոցում 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել։
Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կհայտարարի ԱՄՆ-ում «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսային ծրագրերի վաճառքն արգելելու պլանների մասին։ Դրա մասին նահանգային և տեղական իշխանություններին վկայակոչելով հայտնել է Reuters գործակալությունը:
Ադրբեջանում նախատեսում են իրականացնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ՝ 2025թ. փետրվարի փոխարեն։
Վերջին շրջանում հայ հանրության շրջանում բողոքներ կան, որ ռուսների մեծ հոսք այլևս չկա Հայաստանում, ուստի ենթադրվում էր, որ տան վարձավճարներըպետք է նվազեին, սակայն վարձավճարները նախկինի նման պահպանվում են՝ կայուն բարձր։