Մեր կարծիքով, այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այն նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը գործող իշխանությունների հեռացման իրական օրակարգից:
ԱՄՆ Առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն թուրքական «Sapphire Havacilik» ավիափոխադրող ընկերությանը տուգանել է 285.000 դոլար։
«Բացառվում է, որ Փաշինյանին հաջողվի տարածքներ հանձնելու հարցով հանրաքվեի դեպքում 650 հազար մարդու «այո» ստանալ, հետևապես՝ դեպի Եվրոպա գնալու փաթեթավորմամբ փորձելու են տարածքների հանձնման համար արվող հանրաքվեին գոնե մարդկանց մասնակցություն ապահովել»,- ասաց Գրիգորյանը։
Նախաքննությամբ պարզվում են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի տեղի ունեցած, 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նախաքննության ընթացքում Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՅՑԸ՝ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ. #ՈՒՂԻՂ
Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են 2024թ. «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:
«Բայց մեզ համար նորություն չէ նոր Սահմանադրության մասին հայտարարությունները, քանի որ այս տարվա սկզբին Փաշինյանը, Արդարադատության նախարարը խոսում էին միանշանակ նոր Սահմանադրություն ընդունելու մասին։ Այս ամենն ակնհայտորեն կապված է փաշինյանական նոր կուրսի հետ, որ մեզ անկախության հռչակագիր պետք չէ, Արարատ սար պետք չէ, և այլն, այսինքն՝ բոլոր ազգային խորհրդանիշներից հրաժարվելու քաղաքականության դրսևորում է»,- նշեց Վարդան Պողոսյանը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին տեղեկացրել է, որ մեկնում է Սյունիք։
Մարզչի խոսքով` հավաքականը դեռևս ձևավորման փուլում է և ժամանակ է պետք ամբողջապես կայանալու համար:
Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ, որը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է և հայտնի է նաև որպես LR-SAM կամ MR-SAM համակարգ։ Այս մասին հայտնում է «Bulgarian military»-ին:
Պաղեստինի պետության ճանաչումը ՀՀ-ի կողմից այս փուլում նպատակահարմար չէր, քանի որ իր մեջ լրացուցիչ ռիսկեր է պարունակում: Մենք գիտենք, որ իսրայելական կողմը տարբեր ձևերով աջակցում է Ադրբեջանին, և 44-օրյա պատերազմի օրերին մեծ աջակցություն է ցուցաբերել՝ և՛ զենքի, և՛ մասնագետների ու փորձի փոխանակման տեսքով: Եվ այս իրավիճակում բոլորից առաջ ընկնել և ճանաչել Պաղեստինի պետությունը, կարծում եմ, ոչ մի լավ բանի չի տանի:
Մարտի 1-ին Փաշինյանն ինքն էր բախումներ հրահրում, ոստիկանների վրա քարեր նետելու կոչեր անում, իսկ հիմա, փաստորեն, նա ոստիկանության կողմից մարդկանց վրա լուսաձայնային նռնակ գցելն արդարացնում է։
Թուրքիայի «Էներգետիկ շուկայի կարգավորման կազմակերպությունը» (EPDK) զեկույց է հրապարակել Թուրքիայի կողմից ներկրված բնական գազի վերաբերյալ:
Հունիսի 21-ին, ժամը 16:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Հունիսի 21-ից հուլիսի 21-ը գիշերային ժամերին փակ կլինի Արմենակյան փողոցի մի հատվածը։
Ազգային թիմի փորձառու բասկետբոլիստ Ինգա Մանուչարյանն էլ առանձնացրեց, որ ընտրանու անդամներն արդեն սկսել են իրար լավ հասկանալ:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նելլի Ղուլյանը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի երիտասարդ դատավոր Ժորա Չիչոյանի անունը հայրենի լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց աղմկահարույց մի շարք դատավարություններից հետո, նաև՝ դատավորի ընտանեկան ու բարեկամական կապերի շնորհիվ։ Ժորա Չիչոյանի հորեղբայրը` Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամ էր, այժմ՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, հայրը` Արմեն Չիչոյանը Շիրակի մարզի դատախազն է։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում, շարունակվում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ բազմամակարդակ աշխատանքները։ Այս մասին հայտնում ենՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
1974 թ. Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան կնքեցին գաղտնի համաձայնագիր, որով Սաուդյան Արաբիան պարտավորվում էր սահմանել արտահանվող նավթի գինը ԱՄՆ դոլարով և իր հասույթը ներդնել ամերիկյան պետական պարտատոմսերում՝ դրա դիմաց ստանալով ռազմական աջակցություն և պաշտպանություն Միացյալ Նահանգներից:
Գերմանիայի գլխավոր դատախազությունը ձերբակալել է ՌԴ–ի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող երեք մարդու՝ օտարերկրյա հետախուզության հետ համագործակցելու և Գերմանիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացուն հետևելու կասկածանքով, ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Հունաստանում շոգ եղանակ է: Ըստ կանխատեսումների՝ հունիսի 21-ին երկրի շրջանների մեծ մասում ջերմաստիճանը կհասնի մինչև ըստ Ցելսիուսի 40 աստիճանի։
Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ երկխոսությունն, ընդհանուր առմամբ, չափազանց պահանջված է, այն «անհրաժեշտ է, քանի որ կուտակվում են խնդիրներ
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Վ. Մ.-ի (ծնված 1952 թ.) դին, այնուհետև՝ դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) նախագահ Մահմուդ Աբբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին պաղեստինյան պետության ճանաչման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է տեղական ՎԱՖԱ գործակալությունը: