Թուրքական հաքերային հարձակում՝ Facebook-ի հայկական տիրույթի վրա

Սեպտեմբերի 8-ից Facebook-ի հայկական տիրույթում ակտիվորեն (մինչևանգամ գովազդի տարբերակով) ենթադրաբար թուրք հաքերների կողմից տարածվում է մի էջ, որն ակնհայտ խաբեություն է պարունակում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էջում նշվում է, թե իբր Հայաստանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում փլուզում է տեղի ունեցել, իսկ կորած ճամպրուկներն օդանավակայանը հանել է վաճառքի՝ յուրաքանչյուր ճամպրուկը 425 դրամով:

«Կորած ճամպրուկներ» Facebook-յան էջում պարբերաբար հրապարակվող նույնաբովանդակ նյութերում դրված է հղում, որի վրա սեղմելուց հետո օգտատերը հայտնվում է մի տիրույթում, որտեղ պահանջվում է լրացնել իբրև «առաքման» համար անհրաժեշտ տվյալներն ու կատարել վճարում, ինչից հետո օգտատերը կարող է կրել ֆինանսական միջոցների կորուստ և ունենալ անձնական տվյալների արտահոսք։


Մեկնաբանությունների բաժնում թուրքական անուն-ազգանուններով բազմաթիվ մարդիկ հայերեն գրառումներ են կատարում՝ փորձելով վստահություն ձևավորել տարածվող լուրերի նկատմամբ:

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ զերծ մնալ նմանատիպ բովանդակությամբ որևէ գրառման հրահանգները կատարելուց և հնարավորինս շատ տարածել Ermenihaber.am-ի այս իրազեկումը։

Նշված գրառման դեմ անհրաժեշտ է բողոքներ հղել Facebook-ի համապատասխան բաժնից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30