Վրաստանում Ուկրաինայի հավատարմատարին հետ կաչելու որոշումը կապված է լվացքի մեքենաների գնելու հետ. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի՝ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին հետ կանչելու որոշումը, գրում է ekhokavkaza.com-ը:

Սիբիգան իր որոշումը բացատրել է նրանով, որ Խարիշինը «բացարձակապես չի ըմբռնում պատերազմող պետության դիվանագիտության իրողությունները»:

Այժմ Կոբախիձեն պնդում է, որ որոշումն իրականում կապված է կենցաղային տեխնիկայի գնման հետ։

«Մեր տեղեկություններով՝ սա քաղաքական ակտ չէ։ Կոնկրետ ներկայացուցիչը, որը, եթե չեմ սխալվում, ունի նաև դիվանագիտական կարգավիճակ, ձեռք է բերել կենցաղային իրեր։ Սա ոչ ադեկվատ է համարվել շարունակվող պատերազմի լույսի ներքո և դարձել է նրա հետկանչման պատճառ: Սա մեր ունեցած տեղեկությունն է… Խոսքը լվացքի մեքենաների մասին է»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս