Ինչո՞ւ է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանի համար. Արշակյանը տեղեկություններ չունի
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և սեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր։ ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ամերիկյան Northrop Grumman ռազմարդյունաբերական ընկերությունը և Կիևի ներկայացուցիչները կնքել են համաձայնագիր Ուկրաինայի տարածքում միջին տրամաչափի զինամթերքի համատեղ արտադրության շուրջ։ Այս մասին հաղորդում է Breaking Defense պարբերականը՝ վկայակոչելով ընկերության խոսնակին։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային 225 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին։ Լուրը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքէջում։
Կարապետ Պողոսյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը տեղեկացնում են, որ ստացված փորձագիտական եզրակացության համաձայն` Կարապետ Պողոսյանի կողմից ինքնակամ տրված նմուշներում հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել:
Հայկական կողմն ունի հարցրեր, որոնց պատասխաններն ակնկալում է Ռուսաստանից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մասնավոր վարկատուներին կոչ է արել «օպերատիվ կերպով» համաձայնության հասնել Ուկրաինայի կառավարության հետ պարտքի վերաձևակերպման շուրջ՝ երկրի դեֆոլտ թույլ չտալու համար։ Այս մասին հաղորդում է Euractiv լրատվական հարթակը։
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կոնֆլիկտի կարգավորմանը՝ ասել է, թե Մոսկվայի համար դժվար է բացատրել Հայաստանի իշխանությունների կոշտ դիրքորոշումը բելառուս գործընկերների նկատմամբ։
«Իլհամ եղբորս հետ էլ ունեցածս զրույցներում նա ևս կողմ է դրական քայլերի կատարմանը։ Քանի որ աշխարհը կարոտ է խաղաղությանը, այդ տարածաշրջանը ևս կարոտ է խաղաղությանը և ցանկանում ենք, որ պահ առաջ գրկենք այդ խաղաղությունը»։
Միշտ հաճելի է այցելել Տաթևի անզուգական ու դյութիչ վանական համալիր: Հայաստանը հարուստ է բազմադարյա հինավուրց մշակութային կոթողներով:
Ադրբեջանը պահանջում է հետ վերցնել դիմումները, որովհետև բանակցություններում առավելություններ ունի
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի մասին խոսելիս՝ չպետք է օգտագործել «գերի», «ռազմագերի» տերմինները։
Իսրայելի բանակը հարված է հասցրել Սիրիայի հարավում տեղակայված զինվորական պահակակետին՝ ի պատասխան հուլիսի 11-ին Գոլանի բարձունքների հարավային մասի ուղղությամբ արկի արձակման։ Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։
#ՀԻՄԱ․ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում․ #ՈւՂԻՂ
Այսօր Ադրբեջանում մեկնարկել է հայազգի գերի Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը, հայտնում է APA-ն։
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին կբացվեն:
Հայաստանը, Ադրբեջանը և ԱՊՀ մի շարք այլ երկրներ ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ: Բանաձևը կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից։
Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է Արցախից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց Հայաստանի ԱԱԾ-ում ծառայությունը շարունակելու օրինագիծը։
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-16 կործանիչների շուրջ 23 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրում կրճատումներ են եղել:
Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները՝ դարձնելով այն փոխշահավետ, երկու երկրների միջև և ողջ տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դրան հասնելու համար էապես կարևոր է բանակցություններում քաղաքական կարգավորումը երաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումը և Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ից 18-ը Գյումրիի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, երեկ մեկնել է Ֆլորիդա, հանդիպել, ԱՄՆ նախկին նախագահ, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վստահաբար, որեւէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաեւ մյուս հայ բանտարկյալների նկատմամբ: Ձեր կողմից այսօր ՀՀ քաղաքացիների խոշտանգումների մասով թույլ եւ ընդհանրական արձագանք եղավ (դիմումից 12 օր անց):
Հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ Նովա պողոտա 19 հասցեում գործող «Անի Պլազա» հյուրանոցում ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող աղջիկը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում:
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը կուսակցական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՌԴ-ն «փուլ առ փուլ» դուրս է գալիս Հայաստանից։ Մանիպուլյացիաների ու ստերի տարածումը ՔՊ-ականների համար վաղուց սովորություն է դարձել։
«Ես պատրաստ չեմ նման շփման, քանի դեռ նա չի փոխել իր գործելաոճը», – հայտնել է Բայդենը։