Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Արցախում ստեղծել անասնաբուծական ազատ գոտիներ

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառատնտեսության նախարար Իբրահիմ Յուամքլին հանդիպել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Մաջնուն Մամեդովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ներկա վիճակը և հետագա աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարներն Ադրբեջանում ստորագրել են «Անասնաբուծության և կենդանիների առողջության ոլորտում համագործակցության ամրապնդման մտադրության մասին հայտարարություն» և ընդգծել, որ բացի երկու երկրների միջև համագործակցությունից հաջորդ փուլերում կներառվեն նաև բոլոր թյուրքական պետությունները։

Մամեդովը նշել է, որ Ադրբեջանում թուրք ներրդողները անասնաբուծության ու գյուղատնտեսության ոլորտներում ներդրումներ են կատարել։ Նախարարը նաև հավելել է, որ ստորագրված հռչակագիրը թույլ կտա Ղարաբաղից (Արցախից) մսամթերք դուրս բերել համաշխարհային շուկա, ինչպես նաև ազատ գոտիներ ստեղծել Ղարաբաղում անասնաբուծական գործունեություն ծավալելու համար։

Տեսանյութեր

Լրահոս