Այսօր Նյու Յորքում կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այսօրվա հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ տեղի կունենա 10։15-ին (Երևանի ժամանակով ժամը 18։15-ին), հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտը։

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամովի եռակողմ հանդիպումը: Բաքուն ևս հաստատեց տեղեկությունը` նշելով, որ հանդիպումը խաղաղության բանակցությունների վերջնական փուլի համար է։

Անցած շաբաթ Վաշինգտոնը հայ-ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել էր, որ Վաշինգտոնը միշտ էլ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար՝ նշելով, որ Բլինքենը հույս ունի ևս մեկ հանդիպում կազմակերպել Նյու Յորքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30