Նորանոր տեղեկություններ են ստացվում «Հյուսիսային հոսքերի» պայթյունների վերաբերյալ. ԱՀԾ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) նոր տեղեկություններ է ստանում, որոնք հաստատում են անգլոսաքսերի մասնակցությունը «Հյուսիսային հոսքերի» պայթյուններին։ Այս մասին հայտնում է ԱՀԾ մամուլի գրասենյակը։

«Ռուսաստանի ԱՀԾ-ն չի դադարում տեղեկություններ հավաքել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Բալթիկ ծովում տեղի ունեցած պայթյունների շարքի հանգամանքների մասին: Նորանոր տեղեկություններ են ստացվում, որոնք հաստատում են ծառայության տնօրեն Ս.Ե. Նարիշկինի կողմից հնչեցված թեզը միջադեպերին անգլոսաքսերի մասնակցության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱՀԾ-ում նշել են` առկա հետախուզական տեղեկությունները միանշանակ ցույց են տալիս, որ խողովակաշարերի վրա հարձակումները միջազգային ահաբեկչության և անգլոսաքսերի տնտեսական պատերազմի գործողություն են եվրոպական դաշնակիցների, առաջին հերթին՝ Գերմանիայի դեմ։

Հիշեցնենք, որ ռուսական արտահանման «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի իշխանությունները կարծում են, որ նպատակաուղղված դիվերսիա է եղել։

Nord Stream AG օպերատորը հայտարարել էր, որ խողովակաշարերի վնասվածությունն աննախադեպ է, և դրանց վերականգնման ժամկետներն անհնար է գնահատել։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է հարուցել։ Ռուսական կողմը բազմիցս տեղեկատվություն է խնդրել հետաքննության վերաբերյալ, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխան այդպես էլ չի ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30