«Երևանում ծնվել է 1947 երեխա՝ 1004 տղա և 943 աղջիկ, բնակչության աճը կազմում է 0.8 %»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտնեց Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Պետական եկամուտների կոմիտեն հուլիսին արձանագրել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 294 դեպք, որի հետևանքով կիրառել է շուրջ 137 մլն դրամի չափով տուգանք։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը կոչ է արել բարձրացնել պատրաստությունը՝ հետ մղելու ԿԺԴՀ-ի սադրանքները «գորշ գոտում», և պատրաստ լինել հիբրիդային պատերազմի Հյուսիսային Կորեայի դեմ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Չինական և ֆիլիպինյան նավերը բախվել են Հարավչինական ծովում երկու պետությունների միջև վիճելի տարածքների շրջանում դիմակայության ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այս մասին հաղորդել է Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը։
Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի փոխամամբ՝ այս մասին ասված է երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օգտատերերից ստացել է հարցումներ՝ 2024 թվականի ապրիլի 24-ին Երևանում Yandex Go-ի իրականացրած ակցիայի վերաբերյալ։
3 տարուց ավելի է՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը մրցութային փուլում է. Ավինյան
Չեմ կարծում՝ COP-29-ի անցկացման վայրը փոխեն, բայց դրանից մի բան ստանալ հնարավոր է. Լարիսա Ալավերդյան
Վերջին 2 շաբաթում Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ 87 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 20 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս տվյալները ներկայացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
11 մլն դրամ՝ բանվորների և հավաքարարների արտահագուստների համար
Մի կամակատար ունենք, որ էս ծնողներին տվել է էս ցավ ու դարդը, ինքն անցել իր կյանքին. ակցիայի մասնակից
Սիրելի Սփյուռք, մի նեղացեք մեզնից, ձեզ զատողը մենք չենք, Փաշինյանն է, բարձրացրեք ձեր ձայնը. մասնակից
Ո՞վ է տեսել՝ գերեզմանը բետոնապատեն. ուրեմն մի կեղծիք եղել է, չէ՞. անհետ կորածի ծնող
Կեղծ ԴՆԹ-ներ են տվել. չկա ծնող, որի ԴՆԹ-ն համընկնի, երեխուն թողի անատոմիկներում. անհետ կորածի ծնող
Մեր երեխեքին ողջ ու առողջ ենք ուզում. «կոզր» ե՞ն մեր երեխեքը իրենց ձեռքը հողերը հանձնելու համար. ծնող
Ես 4 տարի է՝ ԴՆԹ չունեմ, թող իմ երեխուն ինձ տան. անհետ կորածի ծնող
Ի՞նչ է, ՄԱԿ-ը չի՞ տեսնում, որ Բաքվում հայ գերիներ են պահվում. «Հայկանդուխտ» կազմակերպություն
ՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացի շրջանակում կարևորում և խրախուսում է կանանց ներգրավվածությունը իրավապահ համակարգի ստորաբաժանումներում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան երեկ իրենց տանը ճաշել են երկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկել Արցախում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հնարավորության հարցը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
Ֆիլիպիններում հայտնաբերվել է mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպք՝ առաջինը 2023 թ. դեկտեմբերից ի վեր։ Վիրուսի շտամը հայտնի կդառնա անալիզների պատասխանից հետո։
Մեկ տարի առաջ այս կոչով դիմեցի բոլորին, նույնն անում եմ այսօր և շատ ուրախ կլինեմ, որ այս տարի ավելի շատ մարդ միանա կոչիս։ Մենք աշխարհին պետք է ապացուցենք, որ Արցախը իրական է և այն պարտավոր ենք վերականգնել։
Սեպեմբերի 2
Չիկագոյում այսօր մեկնարկում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը։
#ՀԻՄԱ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՄԱԿ-Ի ԴԻՄԱՑ. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ.# ՈւՂԻՂ
Դեպքերը թաքցնելն ինքնին վտանգում է մարդկանց առողջությունը, քանզի, տեղեկանալով հիվանդության ախտանշանների, կանխարգելման միջոցների մասին, հանրությունը կարող է կիրառել պաշտպանիչ միջոցներ։ Հենց այսպիսին է ԱՀԿ մոտեցումը հիվանդության կանխարգելման և հաղորդակցման մասով։
Ինչո՞ւ են գործարարներին կալանավորելու գործերը, որպես կանոն, հայտնվում նույն դատավորների մոտ
Ինչո՞ւ են ահազանգում միայն «Մանթաշյանց»-ի գործարարները. մյուսները վախեցա՞ծ են