Հիմա բոլորը գնալու են գվարդիայում աշխատելու, որովհետև խնդիր է դրվելու՝ ապահովել 1 մարդու և նրա ընտանիքի իշխանությունը․ Նաիրա Զոհրաբյան

Հայաստանը կունենա ոստիկանության գվարդիա․ դեռ 2022 թվականից քննարկվող այս նախագիծն իրականություն է դառնալու արդեն 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

Ինչպես նշում են ՆԳՆ-ից՝ օրենքի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու է ուժային միջոցների գործադրման ստանդարտի ներմուծման հետ կապված հարցերը։ Ասվում է նաև, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ ևս կարող է ստանալ և կատարել։

Ոստիկանության զորքերի փոխարեն՝ ոստիկանության գվարդիա. ի՞նչ խնդիր է լուծելու այս փոփոխությունը՝ 168am-ի հարցին ի պատասխան՝ «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատեց․ «Ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, մեկ նպատակ է հետապնդում՝ ուժեղացնել իշխանությունը և ապահովել սեփական վերարտադրությունը, ինչը մինչ այս պահը նրան հաջողվել է։

Ինքն ամբողջ պետական, օրենսդրական ու սահմանադրական համակարգը դրել է մեկ ռելսի վրա՝ բոլոր հնարավոր միջոցներով (իսկ դրա մեջ մտնում է ամեն ինչ՝ ոստիկանական սահմանադրական տեռոր, քաղաքական հետապնդումներ, սահմանադրական բեսպրեդել) առաջիկայում ապահովել սեփական վերարտադրությունը` կլինի դա հերթական, թե, ինչպես Ալիևն է պարտադրում, արտահերթ ընտրական ցիկլի միջոցով։ Այնպես որ, այս գվարդիան ևս 1 նպատակ է հետապնդում։ Հիմա բոլորը գնալու են ոստիկանական գվարդիայում աշխատելու, որովհետև խնդիր է դրվելու՝ ապահովել 1 մարդու և նրա ընտանիքի իշխանությունը»։

Կարդացեք նաև

Այս համատեքստում «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահը հիշեցրեց ոստիկանական մեկ այլ բարեփոխման՝ պարեկային ծառայության ներդրման մասին՝ մատնանշելով դրա խոցելի ու չարդարացված լինելը։

«Թվում է, թե աբսուրդ, բայց գյուղերում հովիվների լրջագույն խնդիր կա, որովհետև երբ պարեկների աշխատավարձը բարձրացրին, բոլորը սկսեցին զբաղվել պարեկությամբ՝ թողնելով իրենց գործը, մասնագիտությունը, ու պատահական չէ, որ նույն Քննչական կոմիտեի նախագահն ԱԺ-ում հայտարարեց, որ պարեկային համակարգի ներդրումից հետո ոլորտում 60-70 տոկոսով աճել է հանցագործությունների թիվը»,- մանրամասնեց նա։

Հստակեցմանը՝ այսինքն՝ բարեփոխված ու առավել պրոֆեսիոնալ ոստիկանություն ունենալու պաշտոնական պարզաբանումը միայն պարզաբանո՞ւմ է, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց՝ վստահեցմամբ, որ ցանկացած բռնապետական ռեժիմ իր բռնապետությունը հաստատում է բավականին սիրուն, եվրոպական արժեքների, ԵՄ տարբեր օրենսդրական ակտերում ֆիքսված անունների տակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031