Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

Կազանում տեղի ունեցող ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը մտքեր է փոխանակել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահայանի հետ:  

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ միջազգային նշանակության հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս