Բաժիններ՝

ԱՄՀ-ն հաստատել է, որ համաշխարհային տնտեսության մեջ ուժերի հավասարակշռությունը G7-ից անցնում է ԲՐԻԿՍ-ին. Bloomberg

Համաշխարհային տնտեսությունն առաջիկա հինգ տարվա ընթացքում ավելի շատ կապավինի ԲՐԻԿՍ-ին, քան Մեծ յոթնյակի երկրներին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջին կանխատեսումը։ Ակնկալվում է, որ առաջիկա ժամանակաշրջանում աճի մեծ մասը բաժին կընկնի ԲՐԻԿՍ-ի այնպիսի հզոր տնտեսությունների, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան: Միևնույն ժամանակ, G7-ի այնպիսի երկրների ակնկալվող ներդրումը, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան և Ճապոնիան, նվազման միտում ունեն։

Միևնույն ժամանակ, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը և Վիետնամը, տնտեսական աճը կհասնի զարգացած այնպիսի երկրների մակարդակին, ինչպիսիք են Գերմանիան և Ճապոնիան՝ շնորհիվ զարգացող տնտեսությունների ավելի մեծ կշռի` գնողունակության պարիտետի գնահատմամբ:

Չինաստանը կմնա համաշխարհային տնտեսության մեջ խոշորագույն ներդրումն ունեցողը։ Նրան հաջորդում է Հնդկաստանը, որը նույնպես զգալիորեն մեծացնում է իր ազդեցությունը գլոբալ աճի վրա։ ԱՄՆ-ն պահպանում է իր դիրքը խոշորագույն տնտեսությունների շարքում, սակայն նրա մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում նվազում է զարգացող երկրներում սրընթաց աճի ֆոնին:

ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից. 2011 թվականին միավորմանը ​միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը​: 2024 թ. հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։ Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարների տասնվեցերորդ գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են նաև միավորման նոր անդամները։ Մեծ յոթնյակի կազմի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս