Բաժիններ՝

Թուրքիայի բոլոր օդանավակայաններում բարձրացվել է սպառնալիքի մակարդակը հնարավոր ահաբեկչությունների պատճառով

Թուրքիայի իշխանությունները երկրի բոլոր օդանավակայաններում բարձրացրել են սպառնալիքի մակարդակը հնարավոր ահաբեկչությունների պատճառով. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Hürriyet թերթին հղումով:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Թուրքիայում երկու պայթյուն է տեղի ունեցել TUSAŞ ավիատիեզերական ընկերության գլխավոր գրասենյակի մուտքի մոտ։ Նախ մեքենա է պայթել, հետո փոխհրաձգություն է սկսվել։ Հինգ մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության երկու իրագործողները սպանվել են։

Հարձակման հետևում կանգնած է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, հաղորդում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031