Իրանը ԲՐԻԿՍ-ի օգնությամբ արդար համակարգ ստեղծելու հույս ունի. Մասուդ Փեզեշքիան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԱՄՀ-ն և իրավապաշտպան կազմակերպությունները կորցրել են արդյունավետությունը՝ իրենց աշխատանքին Արևմուտքի միջամտության պատճառով։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի կլոր սեղանի ժամանակ:

««ԲՐԻԿՍ»-ը և «ԲՐԻԿՍ+»-ը պետք է մշակեն և իրականացնեն թափանցիկ, արդար, ներառական և ոչ խտրական սկզբունքներ համագործակցության, բազմակողմ առևտրի թափանցիկ մեխանիզմ ստեղծելու համար` հատուկ ուշադրություն դարձնելով Գլոբալ Հարավին և զարգացող երկրներին»,- ասել է նա:

Փեզեշքիանը նշել է` Թեհրանը համոզված է, որ տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերը չեն կարող լուծվել առանց համատեղ ջանքերի: Հետևաբար, Իրանը միշտ ձգտել է ստեղծել առևտրային հարաբերությունների խելացի ցանցեր և ջանքեր գործադրել միջազգային համագործակցության ամրապնդման համար:

Նրա խոսքով ՝ բոլոր միջազգային նորմերի և մարդու իրավունքների խախտմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառումը սպառնալիքի տակ է դրել միջազգային նորմերը, իսկ զարգացման շատ գործընթացներ խնդիրների են բախվել ԱՄՆ-ի և արևմտյան երկրների քաղաքական չարության հարկադրանքի և սահմանափակող միջոցների պատճառով:

Նա պարզաբանել է, որ անօրինական պատժամիջոցները կործանարար ազդեցություն են ունենում և խոչընդոտում են երկրների հասանելիությունն իրենց ֆինանսական ռեսուրսներին՝ դժվարացնելով նրանց արդյունավետ մասնակցությունը միջազգային համագործակցության գործընթացներին:

Տեսանյութեր

Լրահոս