Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Վաղվանից կրկին կտաքանանք, սա դեռ աշնան գալուստը չէ»։
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմի պրեմիերան Վենետիկի միջազգային կինոփառատոնում տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։ Այն ընդգրկված է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում:
Դատախազությունն ուսումնասիրում է բարձրաստիճան զինվորականների գույքի ծագումը։ Այս անգամ դատախազության ուշադրության կենտրոնում են հայտնվել մեղադրյալի կարգավիճակ ունեցող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի գույքը։
Ժամանակն է, որ Տնտեսագիտական համալսարանը դիրքավորվի որպես միջազգային. Ատոմ Մարգարյան
Սեպտեմբերի 5-ին հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է խստացնել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար նախատեսվող պատասխանատվությունը և 50 000 դրամից մինչև 600 000 դրամ տուգանք սահմանել` կախված խախտման տեսակից։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը ներկայացրեց ԱԱԾ իրավաբանական վարչության պետ Նելլի […]
Ցանկացած համալսարանի, այդ թվում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության առաջնահերթություններից է արդյունավետ ուսումնական գործընթացի կազմակերպումը։ Համալսարանի առջև դրված խնդիրները հնարավոր է լուծել առաջին հերթին ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման արդյունքում։
ԱՄՆ-ում իրադարձությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգի առաջին տեղում չեն, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ նկատի ուներ պետության ղեկավարը, երբ նախօրեին Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հեգնանքով հայտարարեց, թե Մոսկվան Ջո Բայդենի ընտրապայքարից դուրս գալուց հետո աջակցում է Քամալա Հարիսին:
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ մասնաշենքերից մեկի հարակից տարածքում տեղադրված աղբամանների մոտ թաքցված են թմրամիջոցներ և արգելված իրեր։
Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբին՝ ուղեկցությամբ երգչախմբի հիմնադիր-ղեկավար տիար Զաքար Քեշիշյանի։
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Հայաստան` մասնակցելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին:
Ինչպես է Վահագն Խաչատուրյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանից եկամուտ հայտարարագրել պատերազմից հետո
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Բուհերի քաղաքականացման ցայտուն օրինակ է այն փաստը, որը գրեթե բոլոր համալսարանների կառավարման խորհուրդների նախագահներ են դարձել իշխող քաղաքական կուսակցության անդամ կամ դրան աջակից քաղաքական գործիչներ։
«Ցանկացած մարդու ակնկալիքն ու պայքարն արդարության համար է։ Կլինի իմ, կլինի ուրիշի գործով, իմ վերջին 10-15 տարին եղել է հրապարակային, դա եղել է աշխատանք արդարության հաստատման համար։
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ վերջին շրջանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել, ինչի մասին ՆԳՆ ոստիկանությունն արդեն իսկ զգուշացրել է քաղաքացիներին:
Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը, ըստ էության, Իլհամ Ալիևի իմացությամբ և թույլտվությամբ, մոտ երկու շաբաթ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հոդվածներ էր հրապարակում՝ ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին: Խոսքը, մասնավորապես, օգոստոսի 2-ին և 3-ին ամերիկյան ինքնաթիռներ Հայաստան մտնելու և դրանցով ԱՄՆ-ի կողմից անձնակազմ և ռազմական բեռ տեղափոխելու վերաբերյալ ադրբեջանական հոդվածաշարերի մասին է, ինչը ՀՀ-ում անցկացված «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան զորավարժությունների տրամաբանությունից դուրս էր դիտարկվում՝ որպես առանձին թեմա:
Մայր տաճարի վերաօծում և Մյուռոնօրհնեք
Բախման հետևանքով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին և հայտնվել բնակչի հողամասում՝ կոտրելով մի քանի պտղատու ծառեր։
#ՀԻՄԱ. ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՈւՄ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ #ՈւՂԻՂ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան:
Ստոլտենբերգը հերթական անգամ պնդել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, «և այդ իրավունքը չի ավարտվում Ռուսաստանի հետ սահմանին»։
Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։
Անցած տարվա աշնանը Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր մնում են բաց։ Թերևս ընթացքում բազմաթիվ դետալներ աստիճանաբար ջրի երես դուրս կգան, ու ընդհանուր պատկերը պարզ կդառնա, որից էլ հանրությունը հետևություններ կանի։
Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի» ալիքի տեղեկություններով՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանին ծեծի են ենթարկել։ Նշվածը, սակայն, ինքը՝ Իրիցյանը, հերքում է:
Հիշեցնենք, որ «Նոան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում:
Տաքսին սպասում է․ նպատակարհարմար չէ լուսաբանումը․ Դավիթ Լևոնյանի փաստաբան
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են Խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը. Իտալիայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 40 800-ը։