Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան անձնական էջում հրապարակվել է վրացական տուրօպերատորներից մեկի գրառումը՝ Լոռի և Տաշիր այցելելու մասին։

Հրապարակումը, որին օգտատերը որևէ մեկնաբանություն չի կցել, մեծ աղմուկ է բարձրացրել հայկական սոցիալական ցանցերում, քանի որ ստացվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին Լոռու մարզում գտնվող ՀՀ մշակութային հուշարձանները «պատմական  Վրաստան» է համարում։

Գրառման մեջ ասվում է, որ դա «տխուր, բայց պարտադիր շրջագայություն է»: Հայաստանի Ախթալայի, Քոբայրի, Սանահինի, Հաղպատի, Օձունի մշակութային հուշարձանները ներկայացվել են որպես «պատմական Վրաստան», որոնք իբրև թե մնացել են Լոռիում։

Նշենք նաև, որ հայկական համացանցում այս գրառման բարձրացրած աղմուկի ֆոնին բազմաթիվ էին մեկնաբանությունները, թե օգտահաշիվը, որը տարածել է վրացական տուրօպերատորի աղմկահարույց հայտարարությունը, չի պատկանում Վրաստանի նախագահին։ Շատերը նույնիսկ նշում էին հանգամանքը, որ Վրաստանի նախագահն ունի ֆեյսբուքյան վերիֆիկացված պաշտոնական էջ, իսկ գրառումը տարածած էջը չի պատկանում Զուրաբիշվիլիին և օգտագործվում է մեկ այլ անձի կողմից։

Կարդացեք նաև

Սակայն CivilNetCheck-ը պարզել է, որ աղմկահարույց գրառումը տարածած օգտահաշիվն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, պարզապես դա Վրաստանի նախագահի անձնական էջն է։

«Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջում իսկապես որևէ գրառում չկա «պատմական Վրաստանի մաս Լոռու և Տաշիրի» մասին, բայց Վրաստանի նախագահն ունի նաև ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբարաբար գրառումներ է անում և հրապարակումներ տարածում։

CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատեցին, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ»,- գրում է CivilNetCheck-ը։

Տեսանյութեր

Լրահոս