
Հրդեհ Դարպաս գյուղում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 22:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղում այրվում է շինություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում (մոտ 160 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։15-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։