Բաժիններ՝

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

Ռուսաստանի փոխվարչապետներ Վիտալի Սավելևը և Ալեքսեյ Օվերչուկը Թեհրան են ժամանել համատեղ աշխատանքային այցի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Պատվիրակության աշխատանքային այցի ծրագիրը ներառում է հանդիպում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցություններ կանցկացվեն նաև առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի և ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։

Բանակցություններում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի, տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի, Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ համագործակցության որոշ թեմաներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս