
ճապոնական կարգավորողը Google-ին մեղադրում է երկրի հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ․ Nikkei Asia

Ակնկալվում է, որ ճապոնական հակամենաշնորհային մարմինը Google-ին մեղավոր կճանաչի երկրի հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ, հայտնում է Nikkei Asia-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ճապոնիայի բարեխիղճ առևտրի հանձնաժողովը (JFTC) շուտով հրաման կհրապարակի, որով Google-ին կպարտավորեցնի դադարեցնել իր մենաշնորհային պրակտիկան, ասվում է հաղորդման մեջ:
Google ընկերությանը մեղադրել են անցյալ տարվա հոկտեմբերին վեբ որոնման ոլորտում հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ՝ Եվրոպայի և այլ խոշոր տնտեսությունների իշխանությունների նմանատիպ քայլերից հետո: Chrome-ը աշխարհում ամենաշատ օգտագործվող վեբ բրաուզերն է և Google-ի բիզնեսի հիմքը, որը տրամադրում է օգտատերերի մասին տեղեկատվություն, որն օգնում է ընկերությանն ավելի արդյունավետ և շահավետ թիրախավորել գովազդը:
Անցյալ ամիս ԱՄՆ Արդարադատության նախարարությունը վիճարկեց դատարանի որոշումը, ըստ որի Google-ը պետք է հրաժարվի իր Chrome բրաուզերից և չպետք է իրավունք ունենա հինգ տարվա ընթացքում կրկին մուտք գործել բրաուզերների շուկա, որպեսզի վերացնի Google-ի որոնման մենաշնորհը: